Զովունիում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ

Աննա Կոստանյան 17.01.2023 - 18:36
17.01.2023 - 18:36 դիտում
Հունվարի 17-ին՝ ժամը 17:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնարավոր է սա 1 անձ and դրսում նկարն է
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ