Զոհերի անվանացուցակները կհրապարակվեն վերջնական ճշգրտումից հետո. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Անի Հովհաննիսյան 21.09.2022 - 11:19
21.09.2022 - 11:19 դիտում

Առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստների մասին հարցին՝ Թորոսյանն ասաց.

«Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում: Այդ աշխատանքների ավարտին պաշտպանության նախարարությունն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:

Խոսելով զոհերի անվանացուցակների մասին՝ Թորոսյանը վստահեցրեց, որ դրանք հրապարակվելու են, բայց վերջնական ճշգրտումից հետո:

«Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա:

ՊՆ մամուլի քարտուղարը հավելեց, որ ՀՀ ԶՈՒ-ն ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի և ինքնիշխան տարածքի պաշտպանություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ