Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է փմրաբույսեր և պահում թմրամիջոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։