ԶԼՄ-ներով շրջանառվող պնդումը, թե ՔԿՀ-ներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել, ակնհայտ կեղծիք է․ ՀՀ ԱՆ

Աստղիկ Խաչատրյան 27.06.2025 - 21:49
27.06.2025 - 21:49 դիտում

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։

«Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»,- հայտնում են ԱՆ-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ