Զինվորի վիրահատությունը բարեհաջող է անցել. Արեն Մկրտչյան

23.04.2022 - 22:25 դիտում
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է.
«44-օրյա պատերազմի մասնակից Լյովիկ Մայիլյանը ստացած վնասվածքի հետևանքով ծնկի վիրահատության կարիք ուներ։ Հայրը` Արմենը, զբաղված էր վիրահատության համար անհրաժեշտ զգալի գումարի հայթայթմամբ։
Գրավոր հարցում եմ ուղարկել պաշտպանության նախարարություն, ստացել գրավոր պատասխան առ այն, որ Կառավարության համապատասխան որոշմամբ զինվորի վիրահատության ողջ գումարը հատուցելու է Կառավարությունը։ Պատասխանը փոխանցել եմ Օձունի բուժամբուլատորիա, որտեղ զինվորը հաշվառված էր։ Օձունի բուժամբուլատորիան կազմել է ուղեգիրը, Լյովիկն արդեն վիրահատվել է։
Իմ դերը եղել է զուտ կազմակերպչական։ Ուրախ եմ արձանագրել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, զինվորը վերականգնման փուլում է։ ՊՆ գործընկերներիս շնորհակալ եմ արագ արձագանքման, խնդրի լուծման համար։
Զինվորին այցելել էի մինչև վիրահատությունը»,- գրառման վերջում նշել է պատգամավորը:

Զինվորի վիրահատությունը բարեհաջող անցավ. Օձունում այցելել էի Մայիլյանների ընտանիքին

44-օրյա պատերազմի մասնակից Լյովիկ…

Опубликовано Aren Mkrtchyan Суббота, 23 апреля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ