Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 2 անձ է կալանավորվել

Աստղիկ Խաչատրյան 19.02.2025 - 21:38
19.02.2025 - 21:38 դիտում

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց  ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Ինչպես հայտնել էինք փետրվարի 18-ին, զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի՝ հրազենային վնասվածքով դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ