Զենք-զինամթերք է հայնաբերվել նաև Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ

Աննա Կոստանյան 10.08.2023 - 16:58
10.08.2023 - 16:58 դիտում

Օգոստոսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կային «ԱԿ-74» տիպի 5,45 տրամաչափի ինքնաձիգ՝ 2 դատարկ պահունակով, 5,45 և 7,62 տրամաչափի՝ 57 փամփուշտ, 3 նռնակ, որոնցից 1-ը՝ պայթուցիչով:
Հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 9-ին, ժամը 23.35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Արմավիրի գերեզմանատան մոտ թողնում է զենք-զինամթերք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ