Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող. ՀՀ ՊՆ

7.11.2021 - 18:17 դիտում

Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

Տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ