Զելենսկին պատրաստ է երկխոսել Պուտինի հետ

3.03.2022 - 23:13 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել իրենց ռազմական ինքնաթիռներ տրամադրել, եթե պատրաստ չեն փակել երկինքը:

Զելենսկին հարց է ուղղել ՆԱՏՕ-ին` եթե չեն կարող երկինքը փակել այս պահին, ապա թող ասեն` քանի՞ մարդ պետք է պայթի, քանի ձեռք, ոտք, գլուխ պետք է պոկվի, որպեսզի իրենց ձայնը տեղ հասնի:

«Ասացեք` որքա՞ն պետք է սպասել, ես կսկսեմ հաշվել և սպասել այդ պահին»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել ամեն ինչի, այդ թվում` Դոնբասի մասին, որպեսզի չպատերազմեն:

Նա առաջարկել է ՌԴ նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ` ասելով. «ես հարևան եմ, նորմալ տղամարդ եմ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ