Զելենսկին Բայդենից խնդրել է ռազմական և ֆինանսական աջակցություն Ուկրաինային

Աննա Կոստանյան 14.02.2022 - 13:56
14.02.2022 - 13:56 դիտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։

Զելենսկին Բայդենին ասել է նաև Ուկրաինայի համար զգալի ֆինանսական փաթեթի անհրաժեշտության մասին, ինչն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, Ռուսաստանին ցույց կտա Արևմուտքի աջակցությունը Կիևին:

Սպիտակ տան խոսնակն էլ CNN-ին հայտնել է, որ անվտանգության ոլորտում Կիևին նախատեսված աջակցությունը շարունակվում է, միաժամանակ վարչակազմը ուսումնասիրում է Ուկրաինային լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության հնարավորությունները:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի ժամանակ, ըստ Սպիտակ տան տվյալների, ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը հայտնել է, որ հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Նախագահը Զելենսկուն նաև խոստացել է ԱՄՆ-ի «արագ և վճռական» պատասխանը «Ռուսաստանի հետագա ցանկացած ագրեսիային»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ