Զգուշացում։ Մեծ քանակի Հայփոստի կեղծ նամակներ են գալիս։ Համ ՍՄՍ, համ iMessage միջոցով։ Էս անգամ վատը էն ա, որ հասցեն շատ նման ա։ Կետից հետո մասն է միայն տարբերվում։ Այսինքն, հասցեն haypost կետ cc, կամ click կամ նման մի բան։ Հետո էլ, որ ավելի նման լինի, դրված է /am. կարճ ասած տառացիորեն համոզվեք, որ haypost կետ am ա, ու ոչ մի տառով չի տարբերվում։
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել էր մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը.