Զբոսաշրջության կոմիտեում Թունիսի հյուպատոսի հետ քննարկվել է դեպի ՀՀ բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկներ ներգրավելու հարցը

Աննա Կոստանյան 19.02.2025 - 16:36
19.02.2025 - 16:36 դիտում

Փետրվարի 19-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալեց Հայաստանում Թունիսի Հանրապետության նորանշանակ հյուպատոս Անիս Սեհիլիին և իր պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղիները, մասնավորապես՝ Թունիսից դեպի Հայաստան բժշկական, մշակութային, արկածային և այլ ուղղություններով զբոսաշրջիկների ներգրավումը։

Առաջադրվեց նաև առցանց հանդիպման կազմակերպման կարևորությունը երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների միջև։

Հանդիպումն ամփոփվեց մի շարք նոր պայմանավորվածություններով, որոնք երկրների միջև զբոսաշրջային կապն էլ ավելի կամրապնդեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ