Զատիկը Ձիթողցյանների թանգարանում

10.04.2023 - 16:49 դիտում

Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի բակում Հարության տոնին հյուրերի համար տոնախմբություն է իրականացվել: Զատկական խաղեր, ծեսեր, ազգային երգ ու պար: Ձիթողցյանների թանգարանի հյուրերը հնարավորություն ունեին վայելելու տոնն իր բոլոր բաղադրիչներով եւ ազգային առանձնահատկություններով: Կազմակերպիչների նպատակը օրվա խորհուրդը պահպանելն ու ավանդական մոտեցումները տարածելն է: Նշենք, որ Զատկին հաջորդող երկուշաբթին համարվում է մեռելոց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ