Զախարովա. Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններում

18.06.2022 - 10:01 դիտում

Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sky News Arabia-ին տված հարցազրույցում:

«Այն Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք, ըստ էության, նրա սահմաններում, որոնք նախկինում էին, այլևս չկա: Եվ չի լինի: Սա ակնհայտ է», – նշել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում հոբելյանական, Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Դրա հիմնական թեման է «Նոր աշխարհ. նոր հնարավորություններ»-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ