Զախարովա. Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը դեռ չի գործում

Աննա Կոստանյան 15.10.2020 - 18:25
15.10.2020 - 18:25 դիտում

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման ուղղությամբ աշխատանքներ դեռ չեն տարվում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել ռազմական հարցերով, համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմը: Մինչ այժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանքներ չեն իրականացվել: Հուսով ենք, որ նման մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի», – ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ