Զախարովան մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանցիների սպանության մասին Բաքվի հայտարարությունները

28.06.2025 - 20:28 դիտում
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալման և սպանության մասին Բաքվի հայտարարությունները։
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել կասկածյալների բնակության վայրերում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, ծագումով Ադրբեջանից:
«Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հրավիրված՝ Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատարը անհրաժեշտ պարզաբանումներ է տվել ադրբեջանական կողմին, հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: Հիշյալ քրեական գործերով քննչական գործողությունները շարունակվում են: Ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա ՌԴ Քննչական կոմիտեն»,- նշել է Զախարովան։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ