Երևան-Սևան ճանապարհին GAZel-ը կողաշրջվել է. կան տուժածներ և 1 զոհ

Աննա Կոստանյան 9.10.2024 - 16:26
9.10.2024 - 16:26 դիտում

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին GAZel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) կողաշրջվել է:
Նախնական տվյալներով` կան տուժածներ և 1 զոհ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ