Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել. ԱՆ

Աստղիկ Խաչատրյան 13.06.2024 - 22:30
13.06.2024 - 22:30 դիտում

Երևան-Սևան ճանապարհին՝ գազալցակայանում, օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։

Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

«Տուժածներից մեկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը ծանր է։

Մյուս 4 տուժածի առողջական վիճակը բավարար է»,- ասաց Ծատրյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էր 7 անձ: Նրանցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ