Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է

Աստղիկ Խաչատրյան 17.09.2024 - 21:14
17.09.2024 - 21:14 դիտում

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ