Երևան-Գյումրի ավտոճանապարհին ձնաբուք է

Աստղիկ Խաչատրյան 10.01.2022 - 23:44
10.01.2022 - 23:44 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։

Շիրակի մարզում և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Գյումրի, Սարավան-«Զանգեր» և Չիվա-Ելփին ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ