Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Մերսեդեսը» և «ԳԱԶելը». 10 հոսպիտալացվածներից 3-ի վիճակը միջին ծանրության է

Աննա Կոստանյան 26.09.2025 - 16:15
26.09.2025 - 16:15 դիտում

Երևան-Արմավիր ավտոճանապարհից դեպի Ակնալիճ հատվածում բախվել են «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶելը» կողաշրջվել է: Այս մասին լուրը 1lurer.am-ին հաստատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Վթարի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:52-ին:

«10 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից:

Հոսպիտալացված 10 բուժառուից 7-ի առողջական վիճակը բավարար է, 3-ինը՝ միջին ծանրության, 1lurer.am-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հավելելով, որ բուժառուները տեղափոխվել են մարզի բժշկական կենտրոն:

«Միջին ծանրության հիվանդներն այս պահին հետազոտություններ են անցնում, անհրաժեշտ բուժօգնություն ստանում:

Ծանր դեպքեր, կյանքին սպառնացող վտանգ չունենք»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ