Երևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» գրասենյակ և սպառնում է ինքնահրկիզվել

17.07.2025 - 15:20 դիտում

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հուլիսի 17-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է ինքնահրկիզվել:

Տեղում պարզվել է, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել:

Տարածքը սահմանազատվել է:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տղամարդու ինքնությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ