Երևանում մահացած 1 ամսական երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ․ Շուշան Դանիելյան

Աննա Կոստանյան 29.10.2021 - 14:28
29.10.2021 - 14:28 դիտում

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում  մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ:

Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Երեխայի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ