Երևանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 18.09.2023 - 18:17
18.09.2023 - 18:17 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում.

– արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով.

– սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել.

– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ:

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ