Երևանում ծննդաբերությունից հետո ծննդկան է մահացել

Աննա Կոստանյան 7.05.2021 - 14:58
7.05.2021 - 14:58 դիտում

Երևանի ծննդատներից մեկում երեկ ծննդկան է մահացել: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից:

Նա փոխանցեց, որ մահացած ծննդկանը 30 տարեկան էր, իսկ մահվան պատճառը հետծննդաբերական շրջանում առաջացած պրեէկլամպսիան էր:

Երեխան ծնողների երկրորդ երեխան է, լույս աշխարհ է եկել 36 շաբաթականում՝ կեսարյան հատման միջոցով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ