Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն է տվել լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը: Սեպտեմբերի 3-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստներինն էր: Ներկայացվել է խաղացանկային՝ Օ’Հենրիի «… և նորից Գարուն» բեմականացումը:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Գյումրիում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրն ամփոփվել է Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

Երկու քաղաքների ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ:

🎭
Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ…Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Воскресенье, 4 сентября 2022 г.