Երևանում բեռնատարն ընկել է ձորը

Աննա Կոստանյան 24.11.2023 - 16:49
24.11.2023 - 16:49 դիտում

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 99/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում Shacman մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Վնասվել են էլեկտրական սյուն և հաղորդակցման լարեր։ Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ և օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ