Երևանում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար

26.01.2025 - 15:54 դիտում
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 26-ին ժամը 13:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ