Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է դպրոցից տուն վերադարձող 9-ամյա աղջկան, փորձել ուղեկցել նրան

Աստղիկ Խաչատրյան 20.05.2025 - 10:18
20.05.2025 - 10:18 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացին, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։

Eրեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։ Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ