Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է, 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։