Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Աննա Կոստանյան 26.01.2022 - 13:42
26.01.2022 - 13:42 դիտում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին։

Նշենք, որ Հարությունյանը փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականից։

Նա համակարգում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Սերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ