Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել

Աստղիկ Խաչատրյան 22.04.2025 - 20:21
22.04.2025 - 20:21 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Հորիզոն-95» կազմակերպության աշխատակիցներ Արման Գ․-ն և Սամվել Գ․-ն «Գյուրջյան Այգիներ» ՍՊԸ-ի կողմից Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս վերևով անցնող էլ. մալուխներից էլեկտրահարվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ