Երևանի հիվանդանոցներից մեկը 25 օրական երեխայի մարմին է տեղափոխվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 9.09.2024 - 16:30
9.09.2024 - 16:30 դիտում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել և հայտնել, որ շտապօգնության խումբը Այգեգործական փողոցի տներից մեկից իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության խումբը, քննիչներ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 25-օրական աղջնակ է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այլ մանրամասներ հայտնի չեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ