Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքերից մեկի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի

6.04.2025 - 12:12 դիտում

Ապրիլի 5-ին Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել:

Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու մարմին:

Պարզվել է մահացածի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վահագն Բ-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ