Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

Աննա Կոստանյան 16.11.2021 - 16:25
16.11.2021 - 16:25 դիտում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 15-ին, ժամը 15։16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կենտրոնական ավտոկայանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերվածը «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Ըստ աղբյուրի՝ սՍակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ