Երևանի Անտոն Քոչինյան փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում

Աստղիկ Խաչատրյան 20.07.2023 - 23:12
20.07.2023 - 23:12 դիտում

Հուլիսի 20-ին, ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ