Երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները

22.06.2025 - 14:50 դիտում

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հավատացելոց երկրպագության համար դուրս են բերվել Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Դուրս են բերվել՝

  1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը
  2. Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
  3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
  4. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը
  5. Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
  6. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը
  7. Սկևռայի մասանց պահարանը:

Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ