Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք

Աստղիկ Խաչատրյան 17.08.2021 - 10:21
17.08.2021 - 10:21 դիտում

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում` 2 բալ ուժգնությամբ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ