Երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ

Աննա Կոստանյան 2.04.2025 - 12:40
2.04.2025 - 12:40 դիտում

Գիշերը 4,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Կամչատկա թերակղզու արևելյան ափին գտնվող Կրոնոցկի ծովածոցի ջրերում:

Ցնցման էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 102 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ ծովի հատակից 64 կմ խորության վրա:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ երկրաշարժը չի զգացվել Կամչատկայի երկրամասի բնակավայրերում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ