Երկրաշարժ Գառնի գյուղից 4 կմ հյուսիսարևելք

23.11.2025 - 18:11 դիտում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40․14⁰ և արևելյան երկայնության 44.77⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 1.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ