Երկրաշարժ` Բավրա, Աշոցք, Թավշուտ և Ղազանչի գյուղերում

Աստղիկ Խաչատրյան 10.04.2024 - 23:02
10.04.2024 - 23:02 դիտում

Սույն թվականի Ապրիլի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։55-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43.86⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Բավրա գյուղից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Աշոցք, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ