Երկրաշարժ ԱՄՆ-ում. ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել

5.12.2024 - 23:20 դիտում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։  Այս մասին տեղեկացնում է Sky News-ը։ ԱՄՆ-ում ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել, հաղորդում է օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA): Ըստ աղբյուրի՝ նախազգուշացումը հայտարարվել է Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ափամերձ հատվածների համար: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ֆերնդեյլից 100 կմ հարավ-արևմուտք՝ 10 կմ խորության վրա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ