Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև ԼՂ-ում ու Սյունիքում

Աննա Կոստանյան 23.08.2023 - 09:25
23.08.2023 - 09:25 դիտում

Օգոստոսի 23-ին` տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.93⁰ և արևելյան երկայնության 49.11⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղում՝ 3 բալ և Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ