Երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Աննա Կոստանյան 6.02.2023 - 14:34
6.02.2023 - 14:34 դիտում
Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։
Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ