Երկրաշարժից 37 տարի անց

7.12.2025 - 16:57 դիտում

Գյումրին այսօր կրկին կանգնած է իր ցավի ու անանց հիշողության առաջ։ Դեկտեմբերի 7-ին քաղաքի բոլոր եկեղեցիներում հնչում է աղոթք՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար։ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը , ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մարզային իշխանության ներկայացուցիչներն՝ ի դեմս Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, համայնքների ղեկավարներ ու հավատացյալներ։ Մեծ խոնարհումով նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին՝ իրենց հարգանքն ու ցավակցությունն արտահայտելով աղետի անմեղ զոհերի հիշատակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ