Երկու զոհ, 70 վիրավոր՝ Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով

14.06.2025 - 10:42 դիտում

Առնվազն երկու մարդ է մահացել և 70-ը տուժել՝ Իրանի՝ Իսրայելի դեմ հրթիռային հարվածների չորս ալիքի հետևանքով, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը։

Վերջինիս տվյալներով՝ 1 մարդ սպանվել է, 19-ը` վիրավորվել հունիսի 14-ի առավոտյան Իսրայելի կենտրոնական հատվածում բնակելի տներին հրթիռային ուղիղ հարվածների հետևանքով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ