Երկու գյումրեցի արվեստագետների համատեղ աշխատանքը

Աննա Կոստանյան 14.09.2023 - 18:16
14.09.2023 - 18:16 դիտում

ՕՐՈՐԵՐԳ ՊՐԵՄԻԵՐԱ…
Վերջերս ձայնագրվեց երկու գյումրեցի արվեստագետների համատեղ աշխատանքը։
Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի
դոցենտ Բելա Հովհաննիսյանն է։ Ստեղծագործությունը գրված է Գուրգեն Մահարու բանաստեղծական տեքստով։
Այն կոմպոզիտորի «Օրոր» -ներ խորագիրը կրող օրորերգերից մեկն է։ «Օրորը» կատարում է ծնունդով
Գյումրեցի, սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր, Բեռլինի օպերային թատրոնի մեներգչուհի,
արտերկրում գործունեություն ծավալող, ճանաչված, հայ երաժշտության երգարվեստի նվիրյալ Մանե Գալոյանը։
Մանե Գալոյանը հոկտեմբերի 15-ին Պորտուգալիայում պատրաստվում է համերգի, որտեղ համատեղ
կատարումներով հանդես կգա համաշխարհային չանաչում ունեցող երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ