Երկուամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում. ՆԳՆ խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 13.05.2025 - 16:40
13.05.2025 - 16:40 դիտում

Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա երեխայի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ  կապված:

«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ:

Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող 1Lurer.am-ի հետ զրույցում նշել է Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 13-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ