Երկկողմ ապրանքաշրջանառության ցուցանիշը կարող է գերազանցել նախորդ տարվա ռեկորդը. Պուտինը` Փաշինյանին

Աստղիկ Խաչատրյան 25.05.2023 - 22:38
25.05.2023 - 22:38 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահի մասնակցությանը համաձայնելու համար:

«Ես կարծում եմ, որ տարածաշրջանային տնտեսական կապերի տեսանկյունից սա, ամեն դեպքում, օգտակար է, այն լրացուցիչ հարթակ է ստեղծում և երկմտանքի տեղիք չտվող ուղղություններով բանակցությունների հնարավորություն տալիս»,- ասել է նա:

ՌԴ նախագահի խոսքով` տարբեր ոլորտներում Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Պուտինն ընդգծել է, որ ապրանքաշրջանառությունը հաստատուն դրական դինամիկա է ցույց տալիս: Նախորդ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով` հասնելով 5 մլրդ դոլարի:

«Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այն աճել է ևս 1,5 մլրդով: Եթե գործընթացն այս տեմպով զարգանա, ապա մենք, անկասկած, ակնհայտորեն կգերազանցենք նաև նախորդ տարվա ռեկորդը»,- ասել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ