2-րդ համաշխարհայինի պատերազմում մարտնչած Շիրակի մարզի վերջին ներկայացուցիչը՝ Գուրգեն պապը կրկնում է Ստալինի խոսքերը, որոնք պատերազմից հետո առ այսօր հիշում է: 99 ամյա Գուրգեն Մարտիրոսյանը Շիրակի մարզի Առափի բնակավայրից է, այն կռվողների շարքում է եղել, որ հասել է մինչև Բեռլին, տարել ընկերների կորստի ցավը, կռվել դժվարին մարտերում, զգացել հաղթանակի բերկրանքը: Գուրգեն պապի պատերազմական դառնություն տեսած այս աչքերից նախորդ դարից պահած ամենամեծ ցանկությունն է, որ աշխարհն այլևս նման պատերազմ չտեսնի:
Երիտասարդության հաղթանակը՝ ծերության խորշոմներում. պատմում է Շիրակի մարզի վերջին վետերանը
9.05.2024 - 16:22
նախորդ գրառումը